ՌԴ-ի Արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարություն է տարածել – HayqNews

Եվրոպացի փորձագետները պնդում են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացումը, մասնավորապես ռուսական բանկերի անջատումը SWIFT-ից, վնասում է հենց Եվրամիությանը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության մամուլի գրասենյակը։

«Եվրոպացի փորձագետները համառորեն փորձում են համոզել Եվրահանձնաժողովին, որ ԵՄ-ի համար վնասակար է Ռուսաստանի տնտեսության դեմ սահմանափակող միջոցների հետագա խստացումը», – ասված է հաղորդագրության մեջ:

Նյութում նշվում է, որ եվրոպացի պաշտոնյաներն անտեսել են պրոֆիլային մասնագետների կարծիքը։ Դրա պատճառով ԵՀ-ի միջոցառումները խաթարել են արևմտյան ֆինանսական ենթակառուցվածքի նկատմամբ վստահությունը հարավի երկրների շրջանում և հանգեցրել Չինաստանում, Ռուսաստանում, Հնդկաստանում և Սաուդյան Արաբիայում վճարային համակարգերի զարգացմանը:

Leave a Comment