ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի մարտի 18-ին Գ.Պ.-ի կողմից Հ.Գ.-ի կնոջը նայելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՝ Սպիտակ քաղաքի գերեզմանատան տարածքում Գ.Բ.-ն դանակով հարվածել է 17-ամյա Գ.Պ.-ի կրծքավանդակին՝ սպանելով նրան:
Նկարագրված արարքը կատարելու համար Գ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Հիշեցնենք՝ 17-ամյա պատանին երկար նայել էր 20-ամյա երիտասարդի կնոջը, ինչը սկզբում դարձել էր վիճաբանության, այնուհետ՝ սպանության պատճառ:
Մարտի 18-ին Սպիտակ քաղաքի գերեզմանատան տարածքում 20-ամյա և 22-ամյա եղբայրներն ու նրանց հորաքրոջ 20-ամյա որդին վիճաբանել էին 17-ամյա տղայի հետ, որի ընթացքում 22-ամյա երիտասարդը դանակով հարվածել էր 17-ամյա երիտասարդի կրծքավանդակին։
Համացանցում էին հայտնվել Սպիտակում տեղի ունեցած սպանությանը նախորդած իրադարձությունների կադրերը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
59 դիտում