Երևանում կայացավ Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024–2025 հրապարակման շնորհանդեսը։
Զեկույցը բացահայտում է ձեռնարկատիրության զարգացման միտումները, առկա մարտահրավերները, ինչպես նաև ձեռնարկատիրական էկոհամակարգերի ներուժը՝ տեղական և գլոբալ մակարդակներում։
Հայաստանը 2-րդ անգամ է միանում հեղինակավոր այս նախաձեռնությանը։ Առաջին մասնակցությունը եղել է 2019 թվականին, երբ զեկույցին միացել էր 49 երկիր։
Այս տարի ևս, ինչպես 2019 թվականին, Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան հրապարակումը պատրաստել է Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայությունը, որը Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի հայաստանյան գործընկերն է։
Զեկույցին մասնակցությունը Հայաստանին հնարավորություն է տալիս իրականացնել նշանակալի համեմատություններ, ինչպես ինչպես Հայաստանի ազգային զեկույցի 2019 թվականի արդյունքների, այնպես էլ տարբեր երկրների միջև։
Զեկույցի հետազոտությունն ընդգրկել է ավելի քան 161 հազար չափահաս մասնակից 51 երկրից և ավելի քան 2 հազար 400 ոլորտային փորձագետի գնահատական 56 երկրից։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
114 դիտում