
Դիտում ՝ 22 552
Ռուսական զորքերի FPV անօդաչու թռչող սարքերը սկսել են ոչնչացնել Ուկրաինայի զինված ուժերի տեխնիկան և անձնակազմը Կոնստանտինովկայի ծայրամասում։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է ԴԺՀ ղեկավարի խորհրդական Իգոր Կիմակովսկին:
«Կոնստանտինովկայի ծայրամասում մեր փոքրիկ թռչուններն արդեն ոչնչացնում են թշնամու տեխնիկան և անձնակազմը։ Այս աշխատանքն ավելի ակտիվորեն է իրականացվում քաղաքի մատույցներում», — ասել է նա։
Կիմակովսկին նաև հավելել է, որ Ուկրաինայի զինված ուժերը փորձում են հակագրոհի անցնել Ստուպոչկի գյուղի շրջանում՝ կրելով շատ մեծ կորուստներ։
Կիսվել սոց․ ցանցերում