ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

Քանի դեռ այս վարչախմբի պարագլուխը նստած է կառավարության շենքում, նրանից ցանկացած ստորություն կարելի է սպասել. հայտնում են «ՀայաՔվե»-ից։
«Եվ նրա դեմ պայքարի ամենաիրատեսական ու սահմանադրական ճանապարհն Ազգային ժողովում վարչապետի անվստահության գործընթաց սկսելն է և այդպիսով` վարչախմբի` օրինական ճանապարհով հեռացմանը հասնելը:
Այս իշխանության համար չկա ոչ մի սրբություն, կա միայն սեփական իշխանությունը պահելու անհագուրդ և սարսափած մոլուցքը։
Իրենք այնքան են վախենում իրենց իշխանության համար, որ պատրաստ են անգամ գրոհելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։
Մեզնից ոչ ոքի կյանքն իրենց համար արժեք չունի»։
–00—ՅՄ