ՌԴ-ն սպшռնում է, չի կարելի թերագնահատել․ Գերմանիայի ԱԳ նախարար

Դիտում ՝ 22 548

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը կարծում է, որ «Ռուսաստանի վտանգը Գերմանիայի համար չի կարելի թերագնահատել»։ Այս մասին նա հայտարարել է Funke մեդիա խմբի հետ հարցազրույցի ժամանակ։

«Ռուսաստանը  անմիջականորեն սպառնում է  Գերմանիայի խաղաղությանն ու ազատությանը»,- ասել է  Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը։

Նա Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ պաշտպանության ծախսերը և դրանց հետ կապված ենթակառուցվածքները ՀՆԱ-ի 5%-ին հասցնելու որոշումները գնահատել է որպես «ճիշտ և անհրաժեշտ»։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment