Նոան շարունակում է հաղթարշավը. երևանյան ակումբը հաղթեց երրորդ անընդմեջ խաղում

Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» Ավստրիայում ընթացող հավաքի շրջանակում անցկացրել է երրորդ ընկերական հանդիպումը։

Երևանյան ակումբը 2:1 հաշվով առավելության է հասել Սլովակիայի բարձրագույն լիգան ներկայացնող «ԴԱԿ Դունայսկա Ստրեդա» ակումբի նկատմամբ։

Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմի կազմում գոլերով աչքի են ընկել Գոնսալո Գրեգորիոն և Գոռ Մանվելյանը։

Leave a Comment