Քննչական կոմիտեի մոտ լրագրողները ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանին հարցրին, թե ինչու են մարդկանց առանց պատճառի բերման ենթարկում: «Մի հատ պարզեմ, նոր»,-ասաց նա: Երբ լրագրողները տարակուսեցին, որ իր հրամանով են մարդկանց տանում, Հակոբյանը պատասխանեց՝ հասարակական կարգի պահպանման համար:
Դիտարկումը, որ մարդիկ հանգիստ կանգնած են, եւ պարզ է, թե ինչ ձեւերով են նրանց բերման ենթարկում, դուր չեկավ ոստիկանության պետին: Հակոբյանը վեճի բռնվեց լրագրողներից մեկի հետ՝ ասելով «Իջի բեմից»: Ապա բորբոքվեց. «Ես իմ ղեկավարին բան եմ զեկուցում, դուք ինձ ձեռ եք առնում»,-ասաց նա ու հեռացավ՝ առանց մեկնաբանություն անելու:
Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը ներկայացել է Քննչական կոմիտե եւ արդեն քանի ժամ է ներսում է:
Տեսանյութն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: