Նոան նոր տիտղոսային հովանավոր ունի — Armsport.am

«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր մրցաշրջանը կսկսի տիտղոսային հովանավորի հետ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 

Ակումբի մարզաշապիկներին այսուհետ կլինի «Արմենիա Վայն» ընկերության «Տակառ» գինու տարբերանշանը։

«Արմենիա Վայնը» «Նոայի» հովանավորն էր նաև անցած մրցաշրջանում, երբ ակումբը նվաճեց ոսկե դուբլը։

Նոր մրցաշրջանում համագործակցությունը կշարունակվի։

Leave a Comment