Ո՞վ է մեզանից յուրաքանչյուրը, եթե ուրանում է այս ամենը. Արսեն Ջուլֆալակյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը

Քանի՞ հազար մարդ է հերթ կանգնել, որ համբուրի Բագրատ և Միքայել Սրբազանների ձեռքը…

Քանի՞ հազարն է խնդրել, որ հենց նրանք անցկացնեն իրենց ընտանիքերի ամենասակրալ արարողությունները…

Քանի՞սն են կիսվել Սրբազանների հետ ամենաանձնական հարցերով և խորհուրդ խնդրել…
Քանի՞ հազարն է ասել, թե ինչո՞ւ եկեղեցին բավարար չի պայքարում Հայաստանի/Արցախի համար…
Ինչի՞ և ո՞ւմ համար են պայքարում Սրբազանները և Եկեղեցին…
Ո՞վ է մեզանից յուրաքանչյուրը, եթե ուրանում է այս ամենը…
Հանուն ո՞ւմ, ինչի՞ եք ուրանում…

Բոլոր այն ծանոթներս, ընկերներս, բարեկամներս, որ Արցախի հանձնումից մինչև խաղաղ ցուցարների վրա կրակելն արդարացրեցիք, որ թեկուզ հայոյելով ՔՊ կոչվող այս դավաճան ուժին՝ նույնիսկ հիմա շարունակելու եք աջակցել/համագործակցել նրանց հետ՝ «տուն պահելու» ստոր արդարացմամբ, համարեք այլևս իրար չենք ճանաչում:

Սերունդներով պատժվելու ենք այս սրբապղծության համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment