Բանդաների բոլոր պարագլուխները պետք է ձերբակալվեն. Աշոտ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը

Դավիթը սրան գզվռտոց ու շոու ա անվանում, կարծես չի լսել էն ինչ բոլորս ենք լսել երկու օր առաջ
Հայաստանում էս էջը պետքա փակվի, նաև նրա համար, որ Դավիթը 26 թվականին քաղաքականությամբ զբաղվելու հնարավորություն ունենա, լինել-չլինելու հարցադրման ճահճից դուրս, որ քաղաքացին քաղաքական հայացք իրացնելու, ԱԺ-ում ներկայացված լինելու հնարավորություն ունենա:

Բոլոր ժողովրդավար ուժերը անկախ քաղաքական հայացքից պետքա պահանջեն պետությունից փակել էս էջը վերջնականապես:
Հայաստանում ահաբեկչական խմբավորումներ չպետքա գոյություն ունենա, դա արդարադատության պահանջ ա, քաղաքական առողջացման հրամայական:

Բոլոր մասնակից քաղաքական կազմակերպությունների գործունեությունը պետքա արգելվի
Բանդաների բոլոր պարագլուխները պետք է ձերբակալվեն:
Հավանական մասնակիցները խիստ հսկողության տակ առնվեն:
Ու հանրությունը դրան անմասն չպետքա մնա:
Էտ պայմաններումա որ Դավիթը 26 թվականին քարոզարշավ կանի, իրական քաղաքական քարոզարշավ, իշխանություն լինելու հայտ կներկայացնի:
ոչ թե լինել չլինելու վերացական հարցի ու լարվածության շուրջ, այլ կյանքի ու կենցաղի, հասարակության իրական խնդիրների ու ցանկությունների շուրջ:
Քարոզարշավը, քաղաքական սկզբունքայնությունը պետք է իշխանություն ձևավորի, ոչ թե գոյություն ունենալ, չունենալու անհասկանալի հակադրությունը:
Իշխանությունը պետք է պատկանի ժողովրդավար ուժերի, ժողովրդի հասարակության ներկայացուցիչ ուժերի, ու բոլորը պետք է ունենան կոնսենսուս, բանդիտներ, արյունարբություներ, ահաբեկչական խմբեր Հայաստանում պետք է չլինեն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment