Նիկոլ Փաշինյանը եւ նրա ՔՊ-ական սպասարկուներն այսօր անցան այն սահմանը, որից հետո պիտի կոչվեն ԵՆԻՉԵՐԻ. Լևոն Զուրաբյան

Հունիս 27,2025 14:14

levon zurabyan

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Վեհարանի վրա իշխանությունների ռազմականացված գրոհը Հայոց պատմության մեջ արձանագրվելու է որպես ամենախայտառակ էջերից մեկը:

Նիկոլ Փաշինյանը եւ նրա ՔՊ-ական սպասարկուներն այսօր անցան այն սահմանը, որից հետո պիտի կոչվեն ԵՆԻՉԵՐԻ:
Ավելի վատ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ վարվել են միայն բոլշեւիկները: Փաշինյանական ենիչերիները նրանց էլ կգերազանցեն շուտով:

Մեր ամբողջ ժողովուրդը պետք է համախմբվի ժողովրդավարական օրինականության, Սահմանադրության եւ մեր ինքնության պաշտպանության շուրջ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Leave a Comment