ՊՍԺ-ի նախկին հարձակվող Կիլիան Մբապպեն, ով այժմ հանդես է գալիս «Ռեալ Մադրիդում», դատական հայց է ներկայացրել իր նախկին ակումբի դեմ, հաղորդում է AFP-ն:
Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա ֆրանսիացին դիմումը ներկայացրել է 2025 թվականի մայիսին: Դրանում Մբապպեն բողոքել է իր նախկին թիմի կողմից 2023 թվականին կրած հոգեբանական ճնշումներից: Այդ ժամանակ ՊՍԺ-ն Մբապպեին որակազրկել էր խաղերից և մարզումներից՝ ակումբից հեռանալու նրա ցանկության պատճառով:
Կիլիան Մբապպեն ազատ գործակալի կարգավիճակով լքեց ՊՍԺ-ն 2024 թվականի ամռանը և միացավ «Ռեալ Մադրիդին»։ Նախորդ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 56 հանդիպում, խփել 43 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։