Հեռախոսազրույց են ունեցել Իրանի ու Ադրբեջանի նախագահներ Մասուդ Փեզեշքիանն ու Իլհամ Ալիևը։
Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել ուսումնասիրել և ստուգել Ադրբեջանի տարածքից Իրանի դեմ իսրայելական ԱԹՍ-ների թռիչքների մասին լուրերը։
Ալիևը հավաստիացրել է, որ իր երկրի տարածքը չի օգտագործվել և չի օգտագործվելու «բարեկամական ու եղբայրական Իրանի դեմ»։