«Համակարգ ներմուծել «Հանրային ղեկավարի ձայնը՝ Աստծո և քաղաքացիների ձայնն է» քաղաքական սկզբունքը». պրոֆեսոր Ղամբարյանը ՔՊ-ին անվերապահորեն սպասարկող քննիչներին, դատախազներին ու դատավորներին առաջարկ է արել – HayqNews

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը քաղաքական իշխանությանն անվերապահորեն սպասարկող քննիչներին, դատախազներին ու դատավորներին առաջարկ է արել։

«Քաղաքական իշխանությանն անվերապահորեն սպասարկող քննիչներին, դատախազներին ու դատավորներին առաջարկում եմ ՀՀ իրավական համակարգ ներմուծել «Vox Primi Ministri, Vox Populi et Dei» (Վարչապետի ձայնը՝ ժողովրդի և Աստծո ձայնն է)» կամ «Vox Rectoris Publici, Vox Dei et Civium» (Հանրային ղեկավարի ձայնը՝ Աստծո և քաղաքացիների ձայնն է) քաղաքական սկզբունքը և, քրեական վարույթ իրականացնելիս, օրենսդրական նորմերի, իրավունքի սկզբունքների և փաստերի փոխարեն, ղեկավարվել բացառապես քաղաքական այդ սկզբունքով։ Դա կլինի ավելի ազնիվ։

Առաջարկի պատմական նախադրյալները կան։ Տե՛ս նացիստական Գերմանիայում գործող «Ֆյուրերպրինցիպի (Führerprinzip)» մասին Կառլ Շմիթի գիտական աշխատանքները»,- նշել է պրոֆեսոր Ղամբարյանը։

Leave a Comment