
«Նախագծով առաջարկվում է 2025թ.-ի պետական բյուջեով նախատեսված՝ « Ժողովրդագրական վիճակի բարելավում» ծրագրի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստ» միջոցառումից վերաբաշխման միջոցով 300.0 մլն դրամ հատկացնել նույն ծրագրի «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման աջակցություն» միջոցառմանը»,- կառավարության նիստում այս մասին ասաց ԱՍՀ փոխնախարար Դավիթ Խաչատրյանը:
«Ժողովրդագրության ոլորտում խնդիրներ ունենք, ցավոք, ծնելիության ցուցանիշները նվազում են, ամենատարբեր ծրագրերով պետք է շարունակնեք ցուցաբերել աջակցություն այն ընտանիքներին, որտեղ երեխաներ են ծնվում»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հույս հայտնեց, որ առկա ծրագրերով, երկրում բարոյահոգեբանական իրավիճակը լավացնելով կկարողանան ծնելիության ոլորտի խնդիրները հաղթահարել, քանի որ մարսի բազմաթիվ գործոններ են հաշվի առնում որոշումներ կայացնելիս.«Դա իհարկե տեղի չի ունենա 1-2 գործողությամբ, մենք ընդունել ենք ժողովրդագրության ոլորտի ռազմավարություն և այդ ռազմավարությունը պետք է հետևողականորեն իրականացնենք: Անընդհատ պետք է հետևենք պրոցեսներին. ժողովրդագրության մեջ ծնելիության խնդիրը մեզ որոշակի ինդիկացիա է տալիս»:
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ