Իսպանացի դարպասապահ Կեպա Արիսաբալագան պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ «Արսենալը» «Չելսիին» դարպասապահի համար կվճարի 5 միլիոն ֆունտ։ Նշվում է, որ Կեպան լոնդոնյան ակումբում դիտարկվում է որպես Դավիդ Ռայայի փոխարինող։
Հիշեցնենք, որ 30-ամյա իսպանացին 2024/25 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Բորնմութում»։ Նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ 9 անգամ անառիկ պահելով դարպասը։