Պայմանագիրն անհրաժեշտ է տարածաշրջանում կայունության համար. Պեսկովը հայ-ադրբեջանական խնդրի մասին

Ռուսաստանը հույս ունի, որ Երեւանի ու Բաքվի միջեւ նոր սրացում չի լինի, Հայաստանն ու Ադրբեջանն արդեն մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այդ պայմանագիրն անհրաժեշտ է տարածաշրջանում կայունության եւ անվտանգային մթնոլորտի համար»,- ասել է նա։

Պեսկովը շեշտել է, որ անհրաժեշտության դեպքում Մոսկվան պատրաստ է աջակցել փաստաթղթի ստորագրմանը։

Leave a Comment