Իրшնի և Իսրшյելի միջև hրшդադարը հաղթանակ էր բոլորի, այդ թվում՝ Իրшնի համար. Թրшմփ

Դիտում ՝ 22 553

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է բնութագրել Իսրայելի և Իրանի միջև հրադադարի պահպանման շուրջ ստեղծված իրավիճակը:

Թրամփի խոսքով՝ հրադադարի հաստատումը հաղթանակ էր բոլորի, այդ թվում՝ Իրանի համար:

«Մենք հսկայական հաղթանակ տարանք, հսկայական հարված հասցրինք։ Չեմ կարծում, որ նրանք այնտեղ էին ներքևում, հարվածի ժամանակ, քանի որ նրանք գիտեին, որ մենք գալու ենք:  Այնպես որ, ես կարծում եմ, որ դա հսկայական հաղթանակ էր բոլորի համար, ներառյալ՝ Իրանի: Նրանք դեռ ունեն երկիրը իրենց տրամադրության տակ, նրանք նավթ ունեն և շատ խելացի մարդիկ են»,-ասել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment