
Մոսկվան հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր սրացում տեղի չի ունենա, և որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները կավարտվեն։ Այս մասին հայտնել է ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Երկրները շատ մոտ են խաղաղության պայմանագրի վրա աշխատանքներն ավարտելուն: Եվ մենք հույս ունենք, որ այս աշխատանքը կավարտվի: Այս պայմանագիրը շատ անհրաժեշտ է կայունության և տարածաշրջանում անվտանգության համար», – լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
«Ռուսաստանի Դաշնությունը, եթե դրա պահանջարկը լինի, պատրաստ է անել հնարավորը այս գործընթացին նպաստելու համար», հավելել է նա։