Դժվարանում եմ ասել՝ ինչու են նման բաներ անում, բայց երևի ինչ-որ վախեր ունեն։ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նրան, որ քիչ առաջ ձերկաբակալվել է Բագրատ Սրբազանը, այլ ընդդիմադիր գործիչներ, ՔԿ–ն ձայնագրություններ է տարածել, նշելով, որ որոշ շրջանակներ պատրաստվում էին ահաբեկչություններ իրականացնել։
«Նման ինտենսիվությամբ, նման արարքների գնալու… ինչ-որ վախեր ունեն, որ հանկարծ խոչընդոտներ չունենան իրենց իշխանության մնալու շարունակության համար»,–ասաց նա։
Անդրադառնալով իշխանությունների եւ որոշ բարձրաստիճան հոգեւորականների միջեւ հակամարտությանը, Նաթան արքեպիսկոպոսն ասաց. «Հարցն այն է, որ իշխանությունը իրավունք չունի այդ հարցերի մեջ խառնվելու, իսկ եթե որևէ մեկը ասում է՝ ես որպես պարզ հավատացյալ եմ խոսում, սիրով, թող դառնա պարզ հավատացյալ և ի՞նչ հարցեր ունի, թող բարձրացնի։ Բայց մեկը չի կարող ասել՝ ես պարզ հավատացյալ եմ, երբ խոսում է վարչապետի աթոռից, երբ խոսում է Ազգային ժողովի ամբիոնից։ Մեր խեղճ պարզ հավատացյալները ոչ այդ աթոռին կարող են ընդհանրապես մոտենալ, ոչ էլ այդ ամբիոններին, և սա շատ հստակ է, որ պաշտոնեական դիրքի չարաշահում է անմեղ երևալով»,–ասաց նա։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։ Նրանք գործողություն են իրականացրել նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում, որից հետո նրան ձերբակալել են։
Բացի այդ, ՀՅԴ–ից հայտնում են, որ այս պահին ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։
Քննչական կոմիտեն էլ հայտարարել է, որ ««Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»: ՔԿ–ն նաեւ մի շարք ձայնագրություններ է հրապարակել։