Առավոտից իրավապահ մարմինները, ակնհայտորեն, քաղաքական պատվեր կատարելով, բռնաճնշումներ են սկսել մեր հայրենակիցների նկատմամբ, որոնք «Սրբազան շարժման» ակտիվ մասնակիցներ են։ Այս մասին, այսօր՝ հունիսի 25–ին, NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Նիկոլ Փաշինյանի Ստամբուլ գնալուց հետո և երեկ այդ խայտառակ թղթի կտորը, զավեշտը, պամֆլետը, ֆելետոնը, անունը ինչ ուզում եք դրեք, երգիծանքը հրապարակելուց հետո ակնհայտ է, որ պետք է այդ բռնաճնշումներն այսօր սկսեին»,–ասաց նա՝ անդրադառնալով իշխանության կողմից երեկ հրապարակված «հեղաշրջման պլանին»։
«Այդ թղթի տակ որեւէ հիմք չկա։ Գոնե այն թուղթը, որը ես եմ տեսել, ինձ միայն ուղղակի զվարճանք է պատճառել։ Հեղաշրջում ասելով մի քիչ այլ բան ես պատկերացնում, այստեղ ասվում է՝ կհավաքվենք, կգնանք և այլն, ի՞նչ հեղաշրջման մասին է խոսքը։ Սա նույնիսկ կարող է իրենց հեղինակածը լինի, որպեսզի բռնաճնշումներ սկսեն։
Իհարկե, մարդիկ պայքարում են, ցանակացած քաղաքական ուժ իրավունք ունի պայքարի, բայց պայքարել և ինչ-որ մի թղթի կտոր դեմ տալ, ասել՝ սա հեղաշրջման պլան է, ներողություն եմ խնդրում, տարբեր բաներ են։ Իսկ պայքարի իրավունքը ոչ մեկ ժողովրդի ձեռքից չի կարող խլել և մենք երբեք չենք ասել, որ մենք հրաժարվում ենք պայքարից և պայքարի առաջնորդումից»,– ասաց Արթուր Խաչատրյանը։
Նա նշեց, որ չի կարող ասել, թե քանի հոգու են ձերբակալել, քանիսին են տարել կալանքի։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։ Նրանք գործողություն են իրականացնում նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում։
Բացի այդ, ՀՅԴ–ից հայտնում են, որ այս պահին ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։
Քննչական կոմիտեն էլ հայտարարել է, որ ««Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»: ՔԿ–ն նաեւ մի շարք ձայնագրություններ է հրապարակել։