ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Իրանի 11 քաղաքացիների

Իրանի 11 քաղաքացիներ, որոնք դատվածություն ունեին կամ կասկածվում էին ահաբեկչության հետ կապերի մեջ, եւ որոնք անլեգալ կերպով ապրում էին ԱՄՆ-ում, ձերբակալվել են անցած հանգստյան օրերին, երբ ամերիկյան ռազմական օդանավերը ռմբակոծում էին միջուկային օբյեկտները նրանց հայրենիքում, տեղեկացրել է NBC News-ը։
Բացի այդ, ներգաղթի եւ մաքսային ծառայության (ICE) աշխատակիցները ձերբակալել են ԱՄՆ քաղաքացու, որը, ինչպես նշվել է, թաքցրել է Իրանի քաղաքացիներից մեկին եւ սպառնացել «կրակել ICE աշխատակիցների գլխին», նշվել է ներքին անվտանգության նախարարության հայտարարությունում։
«Մինչ նախագահ Դոնալդ Թրամփը կտար Իրանի միջոկային օբյեկտները գրոհելու վերջնական հրամանը, Իրանը նախազգուշացրել է, որ կարող է ահաբեկչական գրոհներ սկսել Միացյալ Նահանգների դեմ՝ երկրի ներսում գաղտնի օղակների օգտագործմամբ»,- կիրակի տեղեկացրել է NBC News հեռուստաալիքը՝ հղում կատարելով ամերիկացի երկու պաշտոնյայի եւ մի մարդու, որը «տեղյակ էր սպառնալիքի մասին»։

Leave a Comment