Իրանը կասեցնում է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը

Քաղաքականություն

25.06.2025 | 13:42

Իրանի օրենսդիրները չորեքշաբթի օրը քվեարկել են ՄԱԿ-ի միջուկային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը կասեցնելու օգտին։ Այս մասին հայտնել է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը, գրում է France 24-ը։

Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստին ներկա 223 պատգամավորից 221-ը կողմ է քվեարկել։

«Ատոմային էներգիայի միջազգային  գործակալությունը, որը հրաժարվեց նույնիսկ չնչին չափով դատապարտել Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը, աճուրդի է դրել իր միջազգային հեղինակությունը», – պետական ​​հեռուստատեսության հաղորդմամբ ասել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ հայտարարելով, որ «Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը կդադարեցնի իր համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ մինչև միջուկային օբյեկտների անվտանգությունը երաշխավորվի»։

Նա հավելել է, որ երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը այժմ պետք է վերջնական հաստատում տա այդ որոշմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment