Մոսկվան Երևանի հետ կապի մեջ է, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի հարցով. Պեսկով

https://arm.sputniknews.ru/20250625/mvoskvan-erevani-het-kapi-mej-e-ajd-tvum-karapetjani-het-kapvats-harcvov-peskvov-90605564.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1c/83444973_341:0:3072:2048_1920x0_80_0_0_0fc9bf528d9f6dec367f9555df95cf37.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռուսաստան, դմիտրի պեսկով, սամվել կարապետյան

հայաստան, ռուսաստան, դմիտրի պեսկով, սամվել կարապետյան

Բաժանորդագրվել

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Մոսկվան կապի մեջ է Երևանի հետ, այդ թվում՝ կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի հարցով: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք կապի մեջ ենք Հայաստանի գործընկերների հետ… Եվ քանի որ Կարապետյանը նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ապա համապատասխան շփումներն իրականացվում են», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Կարապետյանի գործով Մոսկվան արդյոք կապ ունի Երևանի հետ:

Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:

Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։

Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:

Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունիսի 19-ին հայտարարեց, որ Սամվել Կարապետյանին` որպես Ռուսաստանի քաղաքացի, անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի։

Leave a Comment