Արմինֆո.Մոտ 2 տարի անց դատախզությունը ստիպված հաստատեց եւ ընդունեց, որ Լեւոն Քոչարյանի նկատմամբ 2023 թվականի սեպտեմբեր ամսին տեղի ունեցած անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից բռնություն է գործադրվել: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Ընդ որում, փաստաբանի հավաստմամբ, դատախազությունն անուղղակի նաեւ ընդունել է, որ այդ բռնությունը գործադրել է կարմիր բերետավոր Հրաչիկ Խաչատրյանը, քանզի այսօր ստացվել է դատախազի որոշումը, որով վերջինս նախնական հրաժարվել է Հրաչիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում հարոցելուց՝ այն պատճառաբանությամբ, որ դեռեւս անհրաժեշտ է քննություն կատարել նրա արարքին «ՃԻՇՏ» քրեաիրավական գնահատական տալու համար։
«Նշված պատճառաբանությունը ենթադրում է, որ Հրաչիկ Խաչատրյանը կատարել է քրեաիրավական արարք, որին ճիշտ հոդված հարմարեցնելու համար ժամանակ է պետք…», – գրել է Էրիկ Ալեքսանյանը: