«Հերթական «մասկի շոուն» էր, երեկվա պլանի հետ կապված, պարզ էր, որ նմանատիպ գործողություն է կատարվելու: Որեւէ քրեորեն հետապնդելի առարկա կամ իր չի հայտնաբերվել Սրբազանի տանը, մի բուռ մեխ են տարել՝ կոշիկի համար նախատեսված: Միակ ահաբեկչական նյութը, որ կարող էին սրբազանի տանը հայտնաբերել, դա Հովհաննեսի հայտնության ապոկալիպսիսի նկարագրությունն է, այլ բան չէր կարող այստեղ լինել»,- Բագրատ Սրբազանի կեցավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը:
Նա այս գործողությունները Ժյուլվեռնյան ֆանտաստիկա որակեց:
Ինչ վերաբերվում էր Սրբազանի կեցավայրում դիմակավորված ավտոմատավորներին՝ այս մասին էլ հեգնանքով նշեց. «ԱԱԾ-ն մասնակցում էր գործընթացն ապահովելու, դիմակավորված անձինք էին, մտածում էին, որ ահաբեկիչներին ձերբակալելուց պետք է ավտոմատավորներ լինեն»: Ասաց, որ բոլորի հեռախոսներն ու կրիչները առգրավել են:
Տեսանյութն ամբողջությամբ՝
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: