Վստահ եմ, որ գործընթացը օրենքի տառից չի շեղվելու. Ռոմանոս Պետրոսյանը՝ ՀԷՑ-ի պետականացման մասին





ՀԷՑ-ի պետականացման գործընթացի մասով ես դեռևս տարիներ առաջ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և քաղաքական գործիչ, մտածել էի որ տրանսնացիոնալ այն ընկերությունները, որոնք ունեն բնական մենաշնորհներ և ուղիղ ազդում են մեր քաղաքացու կյանքի որակի, և ֆինանսական, սոցիալական, սոցիալ մշակութային առումով, կողմնակից եմ, որպես դրանք լինեն պետական կամ առնվազն պետական մասնաբաժնով ու պետությունը այդտեղ մասնակցություն ունենա:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի պետականացման գործընթացին:

«Ես ձեզ երաշխավորում եմ, որ օրենքով նախատեսված ընթացակարգերը եթե ենթադրում են գործարին փոխհատուցում, լինելու է: Վստահ եմ, որ օրենքի տառից չի շեղվելու գործընթացը, քանի որ խոսքը իրավական պետության գործիքակազմերի մասին է և ավելին ասեմ, դա բխում է ՔՊ նախաձեռնությունից և պառլամենտական նախաձեռնություն է լինելու»,- ասաց Պետրոսյանը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment