17,1 միլիարդ ԱՄՆ դոլար կարողություն ունեցող Պավել Դուրովը Forbes-ի գերհարուստների ցանկում զբաղեցնում է 118-րդ հորիզոնականը։ Telegram-ի հիմնադիր գրեթե նույնքան երեխա ունի. վեցը բեղմնավորվել են բնական ճանապարհով, իսկ հարյուրից ավելին՝ սերմնահեղուկի դոնորության միջոցով։ Այդ բոլոր երեխաներն ունեն մեկ ընդհանուր բան. նրանք պետք է ժառանգեն հոր կարողությունը հավասար մասնաբաժիններով։ 106 երեխաների պարագայում յուրաքանչյուրին կհասնի մոտ 160 միլիոն ԱՄՆ դոլար։
«Ես որոշել եմ, որ 30 տարի անց երեխաներս կկարողանան օգտվել իմ հարստությունից, Այսօրվանից սկսած։ Ուզում եմ հստակեցնել, որ երեխաներիս միջև խտրականություն չեմ դնում։ Նրանք բոլորը իմ երեխաներն են, և նրանք բոլորն էլ ունեն նույն իրավունքները։ Ես չեմ ուզում, որ նրանք իմ մահից հետո վիճեն ժառանգության համար», -ֆրանսիական Le Point պորտալին տված հարցազրույցում ասել է Դուրովը։
Ժառանգությունը պետք է յուրօրինակ մեկնարկային կապիտալ դառնա. «Ուզում եմ՝ երեխաներս սովորական մարդկանց պես ապրեն, կառուցեն իրենց սեփական կյանքը, սովորեն վստահել իրենք իրենց, ստեղծեն իրենց սեփականը և կախված չլինեն բանկային հաշվից», -ըստ Bild պարբերականի՝ գրում է Պավել Դուրովը։
Իր իսկ բնորոշամբ՝ 40-ամյա միլիարդատերը 15 տարի սերմնահեղուկի դոնոր է եղել։ Սկզբում Դուրովը ցանկանում էր օգնել ընկերոջն իրականացնել երեխաներ ունենալու երազանքը, և այդ ժամանակվանից ի վեր նա չի դադարել։
«Կլինիկայում ինձ ասացին, որ 12 երկրներում ավելի քան 100 երեխա է բեղմնավորվել», -ասում է նա։
Պավել Դուրովը չի ծխում, չի խմում ոգելից խմիչք և շաքար չի օգտագործում։ Ամեն օր նա կատարում է 300 հրում և 300 ծնկածալում։ Ընդսմին, 40 տարեկանում նա մտածում է մահվան մասին և կտակ է կազմել. «Ով պաշտպանում է ազատությունը, իր համար շատ թշնամիներ է ստեղծում, այդ թվում՝ հզոր պետություններում։ Ես ուզում եմ պաշտպանել իմ երեխաներին, բայց ուզում եմ պաշտպանել նաև ընկերությունը։ Ես ուզում եմ, որ Telegram-ը միշտ հավատարիմ մնա այն արժեքներին, որոնց համար ես պայքարում եմ»։
2006 թվականին Դուրովը և նրա եղբայրը հիմնադրել են ВКонтакте-ն։ Ավելի ուշ նա ընդհարվել է ռուսական հատուկ ծառայությունների հետ՝ հրաժարվելով փակել այն խմբերը, որոնց շրջանակում ռուսաստանցիները համակարգում էին Վլադիմիր Պուտինի ռեժիմի դեմ բողոքի ցույցերը։ Նա նաև չի կատարել Ալեքսեյ Նավալնիի էջը ջնջելու պահանջը։ ВКонтакте-ի վաճառքից ստացված գումարով նա Telegram մեսենջերը հայտնի դարձրեց ամբողջ աշխարհում։ Դրա արժեքը շուրջ 30 միլիարդ դոլար է գնահատվում։