
Haaretz (հունիսի 14): Եթե Թել Ավիվի և Թեհրանի միջև պատերազմը շարունակվի, ամեն օր ավելի շատ իսրայելցիներ կսկսեն իրենց հարցնել, թե արդյոք արժե ապրել անընդհատ հրթիռային կրակի տակ գտնվող վայրում։
Haaretz (հունիսի 15): Իսրայելը պետք է խուսափի Իրանի հետ լայնածավալ և ավերիչ մաշողական պատերազմից: Պետք է լուծում գտնել և խուսափել երկարատև պատերազմից:
Haaretz (հունիսի 17): Իսրայելի համար ամենավտանգավոր հնարավոր սցենարը մաշողական պատերազմն է: Իսրայելցիները սովոր չեն այս մասշտաբի վնասների։
NBC (հունիսի 19): Իրանի ռազմավարությունը ռազմավարական տոկունությունն է, և Թեհրանն ունի և՛ վճռականություն, և՛ կարողություն՝ շարունակելու և պահպանելու իր հարձակումները։
Իսրայելի 12-րդ ալիք (հունիսի 20): Իսրայելը եզրակացրել է, որ վերջին օրերին Իրանը փոխել է իր քաղաքականությունը՝ վերածելով մաշողական պատերազմի։ Իսրայելցի պաշտոնյաները նշում են, որ Իրանի հետ պատերազմն ավելի երկար է տևում, քան սկզբում կարծում էին։
The Times (հունիսի 21): Իսրայելը հենց նոր հասկացավ, որ Իրանի հետ պատերազմի մեջ է ներքաշվում իր հնարավորություններից վեր։
Yediot Aharonot (հունիսի 21): Իսրայելական բանակի նախնական գնահատականն այն էր, որ Իրանում գործողությունը հաջողությամբ կավարտվի երկու շաբաթ անց։ Սակայն առայժմ բանակի համար անորոշ է պատերազմի ավարտի ժամկետը։
Իսրայելի 12-րդ ալիք (հունիսի 21). Անհասկանալի է, թե ինչ ռազմավարություն ունի Իսրայելը Իրանի հետ պատերազմից դուրս գալու համար։
Իսրայելի 11-րդ ալիք (հունիսի 22). Իրանը ցանկանում է իր հակագրոհները շարունակելով, Իսրայելին ներքաշել մաշողական պատերազմի մեջ։
Իսրայելական «Իսրայել Հայոմ» թերթ (հուլիսի 22): Իսրայելի հրթիռային պաշտպանության կրճատման մասին հաղորդագրությունները վկայում են Իսրայելի համար աճող մարտահրավերների մասին: Երկարատև պատերազմը հակասում է Իսրայելի անվտանգության դոկտրինային և կարող է ավարտվել նրա վնասին:
Նեթանյահու (հունիսի 22): Մենք թույլ չենք տա, որ մեզ ներքաշեն մաշողական պատերազմի մեջ:
Wall Street Journal (հունիսի 23): Իսրայելը ձգտում է համոզել Իրանին ընդունել պատերազմի ավարտը, սակայն ինչպես Լիբանանում հրադադարի դեպքում, երբ ցանկանա կարող է կրկին հարձակվել Իրանի վրա։
Թրամփ (հունիսի 24, Նեթանյահուի հետ հեռախոսազրույցից և համաձայնությունից հետո). Հիմա Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ժամանակն է։