Դա այսօր անհնր է. Զելեն սկին խոստովանել է

Դիտում ՝ 22 582

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է նաև Հյուսիսատլանտյան դաշինքի համար, սակայն խոստովանել է, որ այսօր դա անհնար է։ Նրա խոսքերը մեջբերել է բրիտանական Sky News հեռուստաալիքը։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրների համար ձեռնտու է ունենալ Ուկրաինայի նման դաշնակից։ Նա պնդում է, որ Կիևն ունի տեխնոլոգիաներ, «որոնք մեր գործընկերները դեռևս չունեն» և արդեն 10 տարի գտնվում է հակամարտության մեջ։

«Խոսքը միայն մարտադաշտի մասին չէ։ Խոսքը տնտեսության, գոյատևման, կիբեռհարձակումների, բանկային համակարգի, էներգետիկ ոլորտի մասին է», — ասել է Զելենսկին։

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի առաջնորդը նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը «փոխադարձ հնարավորություն և անհրաժեշտություն է»։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment