
Լրագրությունը Հայաստանում դարձել է քաղաքական գործիք, և դարձել է ոչ թե այսօր, կամ երեկ, այլ տարիներ առաջ։ Բարձր պետական պաշտոններ զբաղեցնողները և պետության հաշվին հարստացածները որոշեցին, որ պետք է նաև ունենալ լրատվական գործիք, որը կօգտագործեն ոչ միայն հակառակորդների, այլև այն մարդկանց դեմ, ովքեր կանգնած են պետականության կողքին։
ՀՀ ԱԺ պատգամովր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքը դարձել է իսկական փորձադաշտ՝ մեդիայում ինքնահաստատման փորձեր անող բազմաթիվ գրչակների համար։
Դեռևս 2018 թվականին, Վատիկանում դեսպան, բայց իրականում շարքային «խոհարար» Միշիկի միջոցով սկսեցին թիրախավորել Սուքիասյաններին։
Շրջանառության մեջ դրվեց ծխախոտի հայտնի պատմությունը։ Բնականաբար, այդ կեղծիքը ոչ միայն հերքվեց, այլև հետագայում մոռացվեց՝ հայտնի «կուխարկայի» կողմից։
Հետո հայտնի «բորշ եփողի» ենթկանայության տակ գտնվող գրչակների կողմից շրջանառության մեջ դրվեց ԲՈՒՀ-երի շենքերը Սուքիասյաններին հանձնելու մասին խոսակցությունը, որը նույնպես հերքվեց և մոռացվեց։ Ընդ որում, այդ կեղծիքը տարածում էին այն գրչակները, որոնք գրիչ բռնել սովորել էին Սուքիասյանի փողերի օգնությամբ։
Հայկական դեղին մամուլլը, որը վաղուց վերածվել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների ձեռքի գործիքի, Սուքիասյանների ընտանիք, և հատկապես Խաչատուր Սուքիասյանի դեմ ուղղված անհիմն քննադատությունների և պատվերով նյութեր գրելուց չի հոգնում, և շարունակում է ամեն առիթ օգտագործել կեղծ մեղադրանքներ ու հարցադրումներ հնչեցնել։
Նպատակը մեկն է՝ վարկաբեկել մի մարդու, որը ծառայում է Հայաստանի Հանրապետությանը, որն իր գործունեությամբ նպաստում է պետականության կայացմանը և ոչ թե շատերի նման հարվածում է պետականությանը։
Անցած 4-5 տարիների ընթացքում դեղին մամուլը բազմաթիվ «հեքիաթներ» և իրականության հետ կապ չունեցող լուրեր է տարածել Սուքիասյանների գործունեության մասին, որոնք հիմնավոր փաստերով միշտ հերքվել են։ Հերքվել են, որովհետև բամբասանքների հիմքում եղել են ոչ թե ռեալ փաստերը, այլ սուտը։
Սուքիասյանների ընտանիքի անդամները բազմիցս ապացուցել են, որ գլխավորը ոչ թե բամբասանքներին և ստահոդ լուրերին տուրք տալն է, այլ պետության համար աշխատելը։
Ռուսաստանը և օտար երկրի ծոցում թաքնված լրատվամիջոցները՝ Հայաստանի դեմ սկսում են կոպիտ և անթույլատրելի խաղ խաղալ։
Այդ երկիրը, վերջին մի քանի օրերի ընթացքում տարբեր «կալիբրի» գործիչներով ու իր լաքեյների միջոցով սկսել է հարվածներ հասցնել Հայաստանի Հանրապետությանը, և հատկապես այն մարդկանց, ովքեր իրենց գործունեությամբ նպաստում են Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանը և պետականության կայացմանը։
Մոսկվան տեսնելով, որ արդեն Հայաստանյան իր կամակատարներն ու ծախու գրչակները չեն կարողանում լիարժեք կատարել հանձնարարությունները՝ գործի է դրել անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ):
Օտար երկրի հատուկ ծառայությունն այսօր հայտարարել է, որ բացահայտել է «Ալրոսա» ընկերությունից ադամանդների համակարգված հափշտակման դեպքեր, որոնց հասցեատերը, ըստ հաղորդագրության, եղել է Հայաստանում գործող ընկերություն, որի շահառուն գործարար, Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է։
Լուրը բնականաբար հերքվեց։ Բայց սա արդեն ցույց է տալիս, որ Ռուսաստանը սկսել է լայնածավալ գրոհ Հայաստանի և այն գործարարների դեմ, որոնք հանդիսանում են ՀՀ տնտեսության գլխավոր հենասյուներից մեկը։
Փաստացի, Մոսկվան փորձում է տարբեր հարվածներով թուլացնել Հայաստանի պետականությունը և տնտեսությունը։
Ռուսաստանը Հայաստանի դեմ սկսում է կոպիտ և անթույլատրելի խաղ խաղալ։
Ի դեպ սա, Խաչատուր Սուքիասյանի ուղղությամբ ռուսական կողմից արձակված հերթական կրակոցն է, որը կրկին «отсечка» է տալիս։
Օրեր առաջ ռուսական աղբյուրները կեղծ լուրեր էին տարածել, թե իբր Խաչատուր Սուքիասյանը ՀԷՑ-ը գնում է թուրքերին վաճառելու համար: Ինչպես տեսնում ենք ձեռագիրը նույնն է, ավելի ճիշտ կրակող «որսորդը» նույն անհաջողակն է։
Հայաստանը փորձում է քայլ առ քայլ ամրապնդել ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ինքնիշխանությունը և բնականաբար սա դուր չի գալիս այն երկրներին, որոնք Հայաստանին միշտ վերաբերվել են, որպես ֆորպոստի։ Դրանով է պայմանավորված, որ Ռուսաստանը սկսել է ջղաձգվել և անկանոն շարժումներ անել, որոնք ավելի են խորացնում հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը։ Մոսկվայում պետք է թերևս հասկանան, որ կեղծիքով ու մանւպուլյացիաներով հարաբերություններ հնարավոր չէ վերականգնել։ Կեղծքին ու մանիպուլյացիան ավելի են խորացնելու Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյացած անդունդը, այն անդունը, որը ձևավերվել է Հայաստանի հանդեպ Ռուսաստանի ոչ բարեկամական քաղաքականության հետևանքով։
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ