Ահաբեկչություն Դամասկոսի եկեղեցիներից մեկում. կան զոհեր


Դամասկոսի Սուրբ Եղիա հույն ուղղափառ եկեղեցում ահաբեկչություն է տեղի ունեցել: Զոհվել է առնվազն 20 մարդ, 50-ից ավելին տուժել է: Սիրիայի ներքին գործերի նախարարության տվյալով՝ մահապարտ ահաբեկիչը «Իսլամական պետության» անդամ է եղել։ Նա մտել է եկեղեցի, կրակ բացել, այնուհետև գործի դրել պայթուցիկ սարքը։

Ըստ Reuters-ի՝ Բաշար Ասադի տապալումից հետո «Իսլամական պետությունը» մի քանի անգամ փորձել է հարձակում իրականացրել Սիրիայի եկեղեցիների վրա:


Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment