Բաքվի թշնամական քայլերը, սպառնալիքների հետ նաև նոր հնարավորություններ են ստեղծում Իրանի համար. Էհսան Մովահեդիան

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի «Caspian Frontiers» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.

Մի քանի մեջբերում Հարավային Կովկասի հարցերով իրանցի փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Էհսան Մովահեդիանի՝ այսօր կատարած մի գրառումից:

🔷 Ալիևի վարչախումբը, որն ավելի քան երկու տասնամյակ վարում է Իրանի դեմ թշնամական քաղաքականություն, այս օրերին շարունակում է իր գործողությունները՝ հենվելով Թեհրանի լռության վրա։ Այսօր էլ Ալիևի «սիոնիստական ընտանիքը» համարձակությամբ ցուցադրում է սիոնիստական ռեժիմի հետ իր կործանարար համագործակցությունը և պատրաստվում է Իրանի դեմ նոր հարվածների։

🔷 Միևնույն ժամանակ, չնայած սերտ համագործակցությանը, Ադրբեջանը մի շարք պատճառներով սիոնիստական ռեժիմի ամենախոցելի կետն է տարածաշրջանում։

🔷 Միաժամանակ, Բաքվի թշնամական քայլերը, սպառնալիքների հետ նաև նոր հնարավորություններ են ստեղծում [Իրանի համար]։

Իրանի կողմից իր օրինական իրավունքների իրացումը՝ նախապես հայտարարված սկզբունքի հիման վրա («որտեղից որ հարձակումը լինի՝ այնտեղ էլ կհասցվի հակահարված»), իրավական հիմք է՝ Ադրբեջանի տարածքից իրականացվող հարձակումներին պատասխանելու համար։

🔷 Իրանի ռազմական հարվածը սիոնիստական ռեժիմի կողմից օգտագործվող ադրբեջանական բազաներին՝ մասնավորապես Սիթալչայի, Բաքվի, Զանգելանի և Լաչինի շրջաններում, կսահմանափակի այդ ռեժիմի հնարավորությունները և կնեղացնի Իրանի դեմ իրականացվող գործողությունների աշխարհագրությունը և խորությունը։

🔷 Ընդ որում, հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը մատակարարում է սիոնիստական ռեժիմի վառելիքի 60%-ը և Ուկրաինայի պատերազմից հետո նաև եվրոպական գազի զգալի մասը, Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքների վնասումը, ի հեճուկս որոշ համեստ կանխատեսումների, կարող է ունենալ նույնիսկ ավելի խորքային հետևանքներ, քան Պարսից ծոցում պլանավորվող գործողությունները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment