Չեմպիոնների լիգան վերադառնում է Հայաստան․ հաստատվել է Նոայի խաղերի ժամանակացույցը

Հայտնի է դարձել Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոայի» մասնակցությամբ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումների ժամանակացույցը։ Տեղեկությունը հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։

🗓 Հուլիսի 8 – Առաջին հանդիպում

«Նոա» – «Բուդուչնոստ Պոդգորիցա»

🕗 Ժամը 20:00 (Հայաստանի ժամանակով)

📍 Աբովյանի քաղաքային մարզադաշտ, Հայաստան

🗓 Հուլիսի 15 – Պատասխան հանդիպում

«Բուդուչնոստ Պոդգորիցա» – «Նոա»

🕘 Ժամը 23:00 (Երևանի ժամանակով)

📍 Պոդգորիցայի քաղաքային մարզադաշտ, Մոնտենեգրո

Հիշեցնենք, որ որակավորման առաջին փուլը հաղթահարելու դեպքում «Նոան» երկրորդ փուլում կմրցի Հունգարիան ներկայացնող «Ֆերենցվարոշի» հետ։

Leave a Comment