Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ ոչնչացրել է Իրանի խոշոր միջուկային օբյեկտները

ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող մի քանի կարևոր օբյեկտների։ Թիրախ են դարձել Ֆորդոյի վառելիքի հարստացման գործարանը, Նաթանզի միջուկային կենտրոնը, Իսֆահանի տեխնոլոգիական համալիրը։

Հարվածներն իրականացվել են B‑2 Spirit տեսակի գերծածուկ ռմբակոծիչներով, որոնք զինված են եղել GBU‑57 տեսակի «բունկերային» ռումբերով՝ նախատեսված ուժեղ ամրացված ստորգետնյա թիրախների ոչնչացման համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հայտարարության համաձայն՝ գործողությունը հաջող է եղել, բոլոր ինքնաթիռները վերադարձել են բազա։

«Մենք հաջողությամբ ավարտել ենք Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա հարձակումը, այդ թվում՝ Ֆորդոյի, Նաթանզի և Էսֆահանի», — գրել է նա Truth Social-ում: «Բոլոր ինքնաթիռներն այժմ դուրս են եկել Իրանի օդային տարածքից»:

Ըստ Պենտագոնի, հարվածները նպատակ էին հետապնդում կասեցնելու Իրանի միջուկային ծրագրի առաջխաղացումը, ինչպես նաև արձագանքելու Իսրայելի և Իրանի միջև վերջին շաբաթներին ծայրահեղ սրված լարվածությանը։

Leave a Comment