
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ մտադիր չէ դադարեցնել միջուկային մշակումները, հաղորդում է Reuters-ը։
Թեհրանը թույլ չի տա, որ իր «ազգային արդյունաբերության» զարգացումը դադարեցվի։ Reuters-ը նշում է, որ սա վերաբերում է միջուկային ծրագրին։
Կազմակերպությունը նաև հայտարարել է, որ միջուկային օբյեկտներին հարվածները խախտում են միջազգային իրավունքը, սակայն չի նշել ԱՄՆ ռմբակոծությունից պատճառված վնասի մասշտաբը։