Իրանը մեր բարեկամ երկիրն է և իրանցիների նկատմամբ Հայաստանում պետք է անհրաժեշտ վերաբերմունք դրսևորել. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Իրան-Իսրայել հակամարտության սրման փուլում քննարկումների առարկա է դարձել նաև Իրանից Հայաստան մարդկանց ներհոսքի թեման` մարդկանց փոխադրումներից մինչև անվտանգություն:

Մարդկանց հոսքերի կառավարումը ենթադրում է անվտանգության ֆիլտրերի անցկացումից մինչև հումանիտար բնույթի խնդիրների կարգավորումներ:

Թեև որոշ խմբերի համար Հայաստանը զուտ տարանցիկ երկիր է` Իրանից երրորդ երկրներ գնալու համար, բայց կլինեն մեծ թվով անձինք, ովքեր ժամանակավոր կմնան ՀՀ-ում մինչև Իրանի շուրջ իրավիճակը լիցքաթափվի:

Իրանում ապրող հայերի նկատմամբ այդ երկրի իշխանությունները մշտապես ունեցել են մեծ հարգանք, Իրանը մեր բարեկամ երկիրն է և իրանցիների նկատմամբ Հայաստանում պետք է անհրաժեշտ վերաբերմունք դրսևորել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment