Արտակ Զեյնալյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր

Ազգային ժողովն Արտակ Զեյնալյանին ընտրել է Սահմանադրական դատարանի դատավոր։ Փակ քվեարկության արդյունքները ներկայացրել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար Նարեկ Բաբայանը։

«Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել էր Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 67-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։  Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. կողմ՝ 67, դեմ՝ 0»,- ներկայացրել է Բաբայանը։

Ընտրվելուց հետո Արտակ Զեյնալյանն ամբիոնի մոտ երդվել է ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ, անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ դատավորի կոչմանը:

Leave a Comment