Ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում կկասեցվի ամբողջ խմբաքանակի իրացումը

Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ 2024 թվականի փետրվարի 23-ի N 257-Ն որոշմամբ ընդունվել է «Ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի առգրավման և ոչնչացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշումը։ Համաձայն որոշման պետական վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում ամբողջ խմբաքանակի իրացումը ենթակա է կասեցման, առգրավման և ոչնչացման։

Եթե պետական վերահսկողության շրջանակներում պարզվում է, որ կենդանական ծագման հումքը և մթերքը չունեն սպանդանոցային ծագում, ապա այդ կենդանական ծագման հումքի և մթերքի ամբողջ խմբաքանակն առանց փորձաքննության ենթարկելու ենթակա է ոչնչացման՝ այրման եղանակով ոչնչացումն իրականացնող կազմակերպության կողմից։

ՍԱՏՄ-ի տեսուչը ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում կասեցնում է ամբողջ խմբաքանակի իրացումը՝ միաժամանակ ընդունում է առգրավման մասին որոշում՝ հետագա ոչնչացման նպատակով։

Առգրավված ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի ոչնչացման հետ կապված ծախսերը կատարվում են տնտեսավարող սուբյեկտի միջոցների հաշվին, իսկ վերջինիս կողմից ծախսերը կատարելուց հրաժարվելու պարագայում՝ լիազոր մարմնի կողմից հետագայում գանձումը իրականացվում է դատական կարգով։

Հորդորում ենք պահպանել օրեսդրությամբ սահմանված կարգավորումները, այսինքն վաճառքի ենթակա կենդանական ծագման հումքը և մթերքը պետք է ունենան սպանդանոցային ծագումը հիմնավորող` ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված փաստաթղթեր։ 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Leave a Comment