Մեր ընկալումն այն է, որ աշխարհը ծայրահեղ անարդար վայր է, իսկ կարո՞ղ է մենք պարզապես չենք ճանաչում աշխարհը. վարչապետ









«Մենք աշխարհն ընկալելու մեր սեփակական զգայարանները և ֆորմուլաները զարգացնելու խնդիր ունենք, մենք աշխարհն ընկալելու սեփական ֆորմուլաներ չունենք, եթե հանկարծ Ադրբեջանը, Թուրքիան, ՌԴ-ն և մի քանի երկրներ որոշեն մի ամիս ոչ մի հայտարարություն չանել, մենք կհայտնվենք մութ սենյակում, մի վիճակում, ով գաղափար չունի ընդհանրապես էս որտեղ է ընկել և սա մեր արտապետականության կարևոր առանձնահատկությունն է, որ ներդված է»,- ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ուշադրություն հրավիրվեց ընդդիմադիր պատգամավորների կոմղից ԱԺ ամբիոնից հնչող խոսույթին.«Որևէ մեկը ՀՀ-ում ծնված ընկալում չի, ամբողջն արտաքին խոսույթներից ծաղկաքաղ է, որը բերվում է և այս ամբիոնից մատուցվում է: Ընդդիմադիր պատգամավորն ասում է ՝ ասեք ինչ եք ուզում մեր ժողովրդից, կարող եմ ասել ՝ ես ուզում եմ, որ մենք ճանաչենք աշխարհը երկրագունդը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր: Մեր ընկալումն այն է, որ աշխարհը մի հատ ծայրահեղ անարդար վայր է, իսկ կարո՞ղ է մենք պարզապես չենք ճանաչում աշխարհը, չգիտենք այնտեղ ապրելու կանոնները»,- նշեց Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment