«Չեք գալի՞ս միասին գնանք անհետ կորածների ծնողների մոտ». լրագրողը՝ Անդրանիկ Քոչարյանին

«Չեք գալի՞ս միասին գնանք անհետ կորածների ծնողների մոտ». լրագրողը՝ Անդրանիկ Քոչարյանին

Երկու օր է՝ անհետ կորածների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան։
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ զրույցում «ԱրմԼուր»-ի թղթակիցը հարցրեց․ «Չեք գալի՞ս միասին գնանք անհետ կորածների ծնողների մոտ, նրանք դրսում են»։
Քոչարյանը պատասխանեց, որ եթե իր հետ հարց ունենան, իր տեղը գիտեն և նշեց, որ մի քանի անգամ մեծ հանդիպումներ են եղել նրանց հետ։ «Ես նրանց հասկանում են, ուզում են, որ պարոն Աբազյանի կատարած աշխատանքը չկտրվի»,- ասաց Քոչարյանը՝ մեջբերելով Նիկոլ Փաշինյանի խոսքը, թե գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներն ու հանդիպումները նույնկերպ շարունակվելու են։ «Չեմ կարծում, որ ծնողները անօգնական վիճակում են, եթե վարչապետի ասածն իրենց չի բավարարել, դա ինձ զարմացնում է»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ ԱԱԾ հաջորդ տնօրենը կշարունակի աշխատանքները և որ Աբազյանը կաջակցի գործընթացին։

«Չեք գալի՞ս միասին գնանք անհետ կորածների ծնողների մոտ». լրագրողը՝ Անդրանիկ Քոչարյանին

Leave a Comment