Էդգար Սևիկյանը լքում է Լոկոմոտիվը — Armsport.am

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը հեռանում է Մոսկվայի «Լոկոմոտիվից»՝ վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

23-ամյա կիսապաշտպանը 2024 թվականի հունիսին «Ֆերենցվարոշից» վարձակալությամբ էր տեղափոխվել «Լոկոմոտիվ»՝ մինչև մրցաշրջանի ավարտը, հետագայում ֆուտբոլիստի պայմանագիրը գնելու հնարավորությամբ։

Ընթացիկ մրցաշրջանում Սևիկյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 20 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ կատարելով 4 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը «Ֆերենցվարոշի» հետ գործում է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Ֆուտբոլիստը կվերադառնա Բուդապեշտ։

Leave a Comment