
Հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևը սոցիալական ցանցի իր էջերում հայտարարություն է տարածել՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր իրենց ընտանիքի կողքին են։
«Բայց այսօր պետք են ոչ միայն բառեր։ Մեր ընտանիքը միշտ եղել է մեր ընտանիքի ժողովրդի կողքին։ Երկրի համար ամենաբարդ պահերին մենք պաշտպանել են արդարությունը։ Մենք սպասում ենք իմ հայրիկի բոլոր աջակիցներին ՔԿ-ի շենքի մոտ՝ Մազմանյան 5 հասցեում։ Թող բոլորը տեսնեն՝ նա մենակ չէ։ Մենք մենակ չենք։ Հիմա վճռվում է ոչ միայն մեր ճակատագիրը»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքրի 422 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Այն վերաբերում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերին։
Փաստաբաների խոսքով, մեղադրանքն ապօրինի է, Ս. Կարապետյանը չի ընդունում մեղքը։ ՔԿ-ն պատրաստվում է Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան։
Հիշեցնենք, որ հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումները սկսել են Նիկոլ Փաշինյանի միջամտությամբ, երբ Սամվել Կարապետյանն իր աջակցությունը հայտնեց եկեղեցուն։
Նա մասնավորապես նշել էր.
«Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»։