ԱԱԾ-ն հրաժարվել է նաև գործողություններ իրականացնել օդանավակայանում՝ Վեհափառ Հայրապետին դիմավորող քաղաքացիների դեմ

Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ Ասում են՝ պատճառը Սամվել Կարապետյանի դեմ գործողություններ անելու Նիկոլի պահանջը մերժելն էր։ Չգիտեմ։ Բայց մի քանի օր առաջ էլ տեղեկություն կար, որ ԱԱԾ-ն հրաժարվել է գործողություններ իրականացնել օդանավակայանում Վեհափառ Հայրապետին դիմավորող քաղաքացիների դեմ։

Հիմա նստած մտածում եմ՝ այդ նույն Արմեն Աբազյանը Արցախի նախագահի ինստիտուտը քանդելու որևէ խնդիր չուներ։ Կրկին, ըստ շրջանառվող լուրերի՝ հենց Աբազյանն է ստիպել Սամվել Շահրամանյանին չառաջադրվել ու, ըստ էության, ամեն ինչ անել, որպեսզի Արցախն այլևս նախագահ չունենա։ Իսկ ահա եկեղեցու պարագայում ինչ-որ բան շարժվեց Աբազյանի մեջ։ Նույնիսկ Աբազյանի…

Ու էլի եմ մտածում՝ ի՞նչ ստացավ նույն Աբազյանը՝ Արցախի դեմ այդպես գործելով։ Էս չէ՞ր նրա վարձքը։ Բոլորին հերթով փչացնում է Նիկոլը։ Օգտագործում ու դեն շպրտում։

 Քաղաքագետ Հրանտ Մելքիքահնազարյանի ֆեյսբուքյան գրառումը 

Leave a Comment