Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար

Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար, հայտնում է Ռուսաստանում բնակվող նրա փաստաբան Արմեն Ֆերոյանը։ Այս մասին գրում է «Ազատություն»-ը։

Կարապետյանի աջակիցներն այս պահին գտնվում են ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործութունների քննության գլխավոր վարչության շենքի դիմաց:

Քննչական կոմիտեից դեռ պաշտոնական մեկնաբանություն չկա։

Leave a Comment