ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Սամվել Կարապետյանի առանձնատանը

Հունիս 17,2025 18:18

ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ներխուժել են գործարար, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի՝ Երեւանում գտնվող առանձնատուն եւ խուզարկություն են իրականացնում։

Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը։ Փաստաբանը նշեց, որ դեռ իրեն հայտնի չէ՝ ի՞նչ են փնտրում Սամվել Կարապետյանի բնակարանում։ Մանրամասները կտեղեկացնենք ավելի ուշ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Leave a Comment