ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հորդորում է զգուշություն ցուցաբերել՝ իսրայելա-իրանական հակամարտության ֆոնին:
ԱՄՆ դեսպանատունը հորդորում է խուսափել Իրանի կառավարության հետ կապված հայտնի վայրերից, այդ թվում՝ Երևանում Իրանի դեսպանատնից, Սյունիքում Իրանի հյուպատոսությունից, Իրանի առևտրի կենտրոնից և Կապույտ մզկիթից։
«Նկատի ունեցեք, որ դեպի Հայաստան և Հայաստանից մեկնող որոշ չվերթներ օգտագործում են Իրանի օդային տարածքը։ Այս չվերթները կարող են չեղարկվել, հետաձգվել կամ շեղվել։ Կապվեք ձեր ավիաընկերության հետ, եթե ձեր չվերթը ենթարկվել է փոփոխության», – հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:
ԱՄՆ դեսպանատունը հորդորում է խուսափել ցույցերից և մեծ հավաքույթներից, խորհուրդ է տալիս հետևել տեղական լրատվամիջոցների հրապարակումներին և տեղական իշխանությունների հրահանգներին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: