ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ֆեյսբուքյան գրառումը
Մասնակցում եմ «Հոգեկան առողջությունը քաղաքականության բոլոր ուղղություններով. մարտահրավերների հասցեագրում և համատեղ լուծումների մշակում» խորագրով բարձր մակարդակի համաժողովին:
Պանելային քննարկմանը նորկայացրել եմ Հայաստանի հաջողված փորձը, հոգեկան առողջության ոլորտում կոալիցիայի ստեղծման, ճգնաժամային իրավիճակներում միջգերատեսչական համագործակցության արդյունքում առաջնակի կարիքների բավարարումն և ապաինստիտուցիոնալացումը:
Հոգեկան առողջության պահպանման ոլորտում առաջ ենք գնում.
✅Ենթակառուցվածքների վերափոխում, որոնք ստեղծում են արժանապատիվ պայմաններ և բուժանձնակազմի շարունակական վերապատրաստումներ
✅բուժծառայությունների որակի բարելավվում. այն իր մեջ ներառում է բուժման գործելակարգերի մշակում, դեղապահովման ծավալների և ցանկերի փոփոխություն, բուժման ժամանակակից մեթոդների ներառում
✅ հոգեկան առողջության նկատմամբ համալիր մոտեցման որդեգրում:
Ուրախ էի հանդիպելու Ֆրանսիայի, Լիտվայի, Մալտայի, Մոլդովայի և այլ երկրներից ժամանած գործընկերների հետ, քննարկելով նաև երկկողմ հետաքրքրություն հանդիսացող հարցեր:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: