
Հայաստանի արևմտամետները (օր․՝ Բաբաջանյան Արմանը) հանդես են գալիս համերաշխության կոչերով և հայտնում, որ կախված Հայաստանի անվտանգային սպառնալիքներից դադարեցնում են ռուսական 102-րդ բազայի դուրս բերմանը ուղղված իրենց պայքարը։
Փաստացի ինչ է ստացվում, սույն խառնակիչների համար, երբ առկա է վտանգը, բազայի անհրաժեշտությունը կա, երբ վտանգը մի փոքր թուլանում է, սկսում են ձեռաց հետ փող պոկելով՝ հենց այդ նույն բազայի դեմ պայքարել։
Իսկ Հայաստանում անվտանգային խնդիր միշտ կա, իհարկե շատ լավ կլիներ, որ մշտապես գիտակցելով մարտահրավերներն ինքներս մեր ուժերով կարողանայինք այն չեզոքացնել, բայց քանի դեռ չենք կարող, պետք է նաև խոհեմ լինենք, ինչը ցավոք չենք արել 2018-ի ապրիլից ի վեր։